01/09/2026

EU – Armenia

«Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գիրքն արդեն տպագրված է և պատրաստ է հանձնվելու ընթերցողների դատին․ Լուսանկար

ԱԽՔ նախկին քարտուղար Արևմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է ու լուսանկար հրապարակել․
Սիրելի՛ ընկերներ,
Ուրախ եմ կիսվելու ձեզ հետ մի կարևոր նորությամբ․ իմ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գիրքն արդեն տպագրված է և պատրաստ է հանձնվելու ընթերցողների դատին։
Այս գիրքը 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխության և «քայլ արա, մերժիր Սերժին» շարժման մեր համատեղ պայքարի, անցած ճանապարհի ու ներքին խոհերի մասին է։
Գրքի շնորհանդեսը տեղի կունենա շուտով՝ սեպտեմբերի 5-ին, որի մանրամասների մասին առանձին կտեղեկացնեմ։
Իսկ նրանց համար, ովքեր արդեն իսկ ցանկանում են գիրքը ձեռք բերել օնլայն, այն հասանելի է հետևյալ հղումով՝ 👇
Կարդացեք, կիսվեք ձեր տպավորություններով։
Շնորհավոր Գիտելիքի օրը))
May be an image of text