02/09/2026

EU – Armenia

Թեհրանը կհաղթի Վաշինգտոնի հետ պայքարում. Փեզեշկիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը հայտարարել է, որ Թեհրանը հաղթող է դուրս գալու Միացյալ Նահանգների հետ դիմակայությունում։ «Մենք այստեղ ենք՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում, որպեսզի պայքարենք հենց միաբեւեռության դեմ։ Մենք ցանկանում ենք դուրս գալ միաբեւեռության սահմաններից եւ վստահ եմ, որ հաղթելու ենք»,- ասել է նախագահ Փեզեշկիանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Բիշքեկում ընթացող ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում ունեցած հանդիպման ժամանակ։

Նա ասել է նաեւ, որ Միացյալ Նահանգները չի կարող արդարացնել իր գործողությունները, որոնք իրականացնում է Իրանի դեմ։ «Նրանք խոսում են դեմոկրատիայի եւ մարդու իրավունքների պահպանման անհրաժեշտության մասին։ Նրանք որեւէ պատճառ չունեն, որ արդարացնեն իրենց գործողությունները Իրանի հանդեպ»,- շեշտել է Իրանի նախագահը։