Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը հայտարարել է, որ Թեհրանը հաղթող է դուրս գալու Միացյալ Նահանգների հետ դիմակայությունում։ «Մենք այստեղ ենք՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում, որպեսզի պայքարենք հենց միաբեւեռության դեմ։ Մենք ցանկանում ենք դուրս գալ միաբեւեռության սահմաններից եւ վստահ եմ, որ հաղթելու ենք»,- ասել է նախագահ Փեզեշկիանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Բիշքեկում ընթացող ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում ունեցած հանդիպման ժամանակ։
Նա ասել է նաեւ, որ Միացյալ Նահանգները չի կարող արդարացնել իր գործողությունները, որոնք իրականացնում է Իրանի դեմ։ «Նրանք խոսում են դեմոկրատիայի եւ մարդու իրավունքների պահպանման անհրաժեշտության մասին։ Նրանք որեւէ պատճառ չունեն, որ արդարացնեն իրենց գործողությունները Իրանի հանդեպ»,- շեշտել է Իրանի նախագահը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Ռաշտ քաղաքում Ղրղզստանից վերադառնալու ճանապարհին, այս մասին հայտնել է իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը։
Իրանական «Մեհր» լրատվական գործակալության տվյալներով՝ սեպտեմբերի 1-ի երեկոյան Թեհրանի արևելքում ակտիվացել են հակաօդային պաշտպանության համակարգեր։
Այդ ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը վերադառնալիս է եղել Բիշքեկից, որտեղ մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։
ԱՄՆ–ն հարված է հասցրել Իրանի հարավում գտնվող Սիրիկ շրջանին, որտեղ այդ պահին հարսանիք է եղել։ Իրանական ԶԼՄ–ները հայտնում են` 2 մարդ մահացել է, մի քանիսը` վիրավորվել։
Հիշեցնենք, նախօրեին ամերիկյան զորքերը վերսկսել էին Իրանի ուղղությամբ հարվածները, Իրանը պատասխան հարձակում է սկսել ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։
Շրջանի ղեկավարի տվյալներով՝ ամերիկյան հարվածներից տուժել է նաև Սիրիկի բնակելի թաղամասերից մեկը, կան վիրավորներ։
Իրանի պետական հեռուստառադիոընկերության հաղորդմամբ՝ հարվածի տակ է հայտնվել նաև երկրի հարավում գտնվող Ջիրոֆթ քաղաքի օդանավակայանը։

Բաց մի թողեք
Մակրոնը Մեծ Բրիտանիայում է` նպաստելու Բըրնհեմի հետ բանակցություններ վարելուն
Ռուսաստանն օգնում է Իրանին գերձայնային թևավոր հրթիռներ մշակել․ FT
Նորվեգիայի Հոկոն 8-րդ թագավորը երդում է տվել խորհրդարանում. Լուսանկար