Հայաստանի աշխատանքի և բարեկեցության նախարարության միասնական սոցիալական ծառայության ջանքերի շնորհիվ մի քանի օր Կառավարության մոտ նստացույց արած ընտանիքի անդամները տեղափոխվել են «Օթևան» ՊՈԱԿ-ի Մարալիկի սոցբնակարաններ։
Այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը։
Հիշեցնենք, որ մի քանի օր կնոջ և 4 երեխաների հետ Կառավարության մոտ նստացույց էր անում Արմեն Եղոյանը, որը պնդում էր՝ դարձել է խաբեության զոհ, ինչի հետևանքով կնոջ և 4 անչափահաս երեխաների հետ հայտնվել է դրսում։
«Աշխատանքի և բարեկեցության միասնական սոցիալական ծառայության ջանքերի շնորհիվ ընտանիքի անդամները տեղափոխվել են «Օթևան» ՊՈԱԿ-ի Մարալիկի սոցբնակարաններ»,- ասել է Կոստանյանը։

Բաց մի թողեք
Ի՞նչ է նախատեսվում փոխել հետվճարի ծրագրում․ մանրամասներ
Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմին
Ողբերգական վթար, Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում. Լուսանկար