03/09/2026

EU – Armenia

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում տեղի ունեցած վթшրի մասնակից «ՊԱԶ» ավտոբուսը սպասարկում էր Արթիկ-Երևան երթուղին․ մանրամասներ․ Լուսանկար

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 17:15-ի սահմաններում Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են մարդատար «ՊԱԶ» ավտոբուսն ու «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետևանքով 5 հոգի մահացել են, 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վանսվածքներով տեղափոխվել են Ապարանի և տարբեր բժշկական կենտրոններ։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մարդատար «ՊԱԶ» ավտոբուսը սպասարկում էր Արթիկ-Երևան երթուղին։

Քուչակ-Ապարան ճանապարահատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով մարզային բժշկական կենտրոններում հոսպիտալացվել է 10 տուժած: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Նրանցից երկուսի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը` միջին և թեթև ծանրության: Բոլորը տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն»,- ասվում է հաղորդագրությունում:

Blog Image