02/09/2026

EU – Armenia

Իշխանությունը փորձում է վախեցնել համայնքապետերին

«Առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված՝ ոչ միայն ընդդիմությունն է անհանգիստ, այլ նաեւ՝ իշխանությունը: Որտեղ քաղաքապետի պոտենցիալ անցողիկ թեկնածու կա, որը ՔՊ-ի հետ չէ, ճնշումների է ենթարկվում:

«Հրապարակ» թերթը գրում է. Նախօրեին Երեւան Հակակոռուպցիոն կոմիտե էին կանչել Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանին եւ անգամ իրենց լրատվամիջոցներով տարածեցին, թե ձերբակալվել է: Նա 2016-ից համայնքապետ է, վերջին անգամ «Ապրելու երկիր» կուսակցությամբ է առաջադրվել: Մի հին գործով հարցաքննության էր հրավիրվել, ապա հետ գնացել:

Այս օրերին «ուսումնասիրում» են նաեւ Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի ունեցվածքը, բիզնես կապերը։ Այս 2 համայնքապետն էլ իրենց համայնքներում մեծ հեղինակություն են վայելում եւ եթե առաջադրվեն, ՔՊ-ն համարժեք մրցակից չի կարողանա առաջադրել, իսկ ՏԻՄ ընտրություններում հաղթանակի կեսը համայնքապետի թեկնածուի անձն է:

Հիմա իշխանությունը փորձում է վախեցնել գործող համայնքապետերին կա՛մ իր կողմ տանել, կա՛մ թույլ չտալ, որ առաջադրվեն»։