Սեպտեմբերի 1-ին Լատվիայում ուժի մեջ է մտել Ռուսաստանում և Բելառուսում արտադրված մի շարք արդյունաբերական ապրանքների՝ մասնավորապես գրքերի, խաղալիքների և հագուստի ներկրման արգելքը։
Բալթյան երկրի խորհրդարանը համապատասխան որոշումը հաստատել էր դեռ հուլիսին։
«Լատվիայի հասարակության անվտանգությունն ապահովելու և Ուկրաինայի հասարակությանը համակողմանի աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ արգելվում է Ռուսաստանի Դաշնությունից և Բելառուսի Հանրապետությունից Լատվիայի Հանրապետություն որոշակի արդյունաբերական ապրանքների ներկրումը», – նշված է «Ուկրաինայի քաղաքացիական բնակչությանն աջակցության մասին» օրենքում կատարված փոփոխության մեջ։
«Այս փոփոխությունները Ռուսաստանի և Բելառուսի հետ տնտեսական կապերի համակարգված կրճատման ևս մեկ գործիք են՝ միաժամանակ պահպանելով Ուկրաինայի հանդեպ մեր անսասան աջակցությունը՝ հանուն նրա ազատության և անկախության մղվող պայքարում»,- հայտարարել է Լատվիայի խորհրդարանի Պաշտպանության, ներքին գործերի և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Ռայմոնդս Բերգմանիսը։

Բաց մի թողեք
«Հայբիզնես» (այժմ` «Ամիօ») բանկի կառավարիչը ոսկու փոխարեն ոսկեգույն կոնֆետներ էր գրավադրել
Խոստովանեց՝ Թուրքիան առաջվանը չէ
Ուկրաինան հարվածել է Տամբովի մարզի նավթային օբյեկտներից մեկին, հրդեհ է բռնկվել