03/09/2026

EU – Armenia

«88» սուպերմարկետների վերաբերյալ առայժմ նոր քրեական վարույթ չկա․ այն նախաձեռնվել է փետրվարին

Մամուլում շրջանառվում են լուրեր այն մասին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո «88» սուպերմարկետների գործունեության վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Հարցի առնչությամբ դիմվել է Գլխավոր դատախազություն և տեղեկացել, որ քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2026-ի փետրվարին, ոչ թե այսօր։

Հիշեցնենք՝ 2025 թվականի դեկտեմբերի 2-ին Աննա Հակոբյանն անդրադարձել էր իր անձի հետ կաված շահարկումներին՝ տեղեկացնելով, որ ոչ մի բնույթի առնչություն չունի «88» սուպերմարկետների ցանցի հետ՝ անգամ որպես շարքային սպառող։

Վերջինս «88» սուպերմարկետների ցանցի վերաբերյալ ավելի վաղ արված գրառման մեկնաբանությունների և դրան հետևած ահազանգերի հետ կապված դիմում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով սահմանված կարգով քննել նշված ահազանգերը։

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ վարչապետի տիկնոջ կողմից ՀՀ գլխավոր դատախազի անունով ստացված հաղորդմանը օրենքով սահմանված կարգով ընթացք էր տրվել:

2026 թվականի սեպտեմբերի 3-ին վարչապետը լրագրողներ հետ զրույցի ժամանակ մասնավորապես ասել էր․ ««Եթե Նարեկ Նալբանդյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե մեր ընտանիքի հետ կապ ունի, կարժանանա ավելի դաժան ճակատագրի, քան մյուս օլիգարխները»։

Նարեկ Նալբանդյանն արձագանքել էր ՀՀ վարչապետի հայտարարությանը՝ հերքելով իր կապը որևէ քաղաքական ընտանիքի հետ։