ԵՄ անդամակցության գործընթացի սկսման մասին ՀՀ պրովակացիոն օրենքը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական ծուղակի մեջ, որը հղի է անդառնալի հետևանքներով։
Ժամանակին, Ուկրաինայի սահմանադրության մեջ ամրագրվեց ՆԱՏՕ-ին միանալու հոդվածը, որպես նպատակ և գործընթաց, որի ողբերգական հետևանքները մենք տեսնում ենք։
Ոչ Ուկրաինան է ՆԱՏՕ-ին միանալու, ոչ էլ Հայաստանը` ԵՄ-ին, սակայն, որպես աշխարհաքաղաքական կոնֆլիկտի մանրադրամներ, այդ երկրները օգտագործվում են։
Սեպտեմբերի 8-ին տեղի է ունենալու Անդրանիկ Թևանյանի, իր նշանակությամբ աննախադեպ դատավարությունը, որտեղ Ռուսաստանը մեղադրվում է որպես Հայաստանի թշնամի երկիր։ Հստակեցնենք, որ դատարաններում մեղադրանքները, ի դեմ դատախազության, պետությունն է ներկայացնում։
Մի կողմ դնենք այն, որ գործը շինծու է, ինչը գործով փաստաբանները մանրամասն ներկայացրել են հանրությանը, խնդիրը քաղաքական բովանդակությունն է։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կան ստորագրված փաստաթղթեր, որ միմյանց տարածքում հետախուզական գործողություններ չեն իրականացնում։ Այս դատավարությամբ կասկածի տակ են դրվում այդ պայմանագրերը, համապատասխան հետևանքներով հանդերձ։
Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը։
Ստեփան Դանիելյան

Բաց մի թողեք
imID համակարգում խափանում է արձանագրվել. Լուսանկար
Կան հիմքեր՝ կարծելու, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերը չէ
Սիմուլյանտին տարել են ճիշտ այն տեղը, որտեղ պետք էր, որևէ մեկը չպետք է «պլստա». Փաշինյանը՝ Խաչատրյանի մասին