Ուրախ եմ տեղեկացնել, որ սկսում եմ ճանապարհի նոր փուլ: Այս մասին գրել է Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ուրախ եմ տեղեկացնել, որ սկսում եմ ճանապարհի նոր փուլ։
«Արաքսիս Ինժեներինգ» ընկերությունը ստեղծվել է արդիական մի գաղափարով՝ օգնել հավակնոտ առաջադեմ տեխնոլոգիական ընկերություններին աճել, գտնել անհրաժեշտ գործընկերներ, ներգրավել ներդրումներ և դուրս գալ միջազգային շուկաներ։
Մեզ հետաքրքրում են առաջադեմ տեխնոլոգիաները, և առաջին հերթին՝ հավակնոտ մարդիկ, նրանց գաղափարներն ու այն ներուժը, որը կարող է իրական փոփոխություն բերել։
Այս քայլը տարիներ կատարված աշխատանքի ընթացքում կուտակած փորձի, ձևավորված կապերի ու գիտելիքների գրագետ կիրառման լավագույն հնարավորությունն է։
Հասարակական հատվածում․
– Կշարունակեմ անդամակցել վարչապետին կից ՀՀ գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդին։
– Կշարունակեմ ներգրավված մնալ նաև Նորարարության հայկական հիմնադրամում՝ որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ։
Հաջորդ փուլը մեկնարկեց։ Բոլորիդ հրաշալի օր եմ մաղթում։ Կհանդիպենք ճանապարհին»:

Բաց մի թողեք
ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում որոշելու՝ ինչ արտոնություններ կկորցնի Հայաստանը, եթե ԵՄ-ին անդամակցի. Օվերչուկ
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Շիրակի և Լոռու մարզերում
ԵՄ անդամակցության օրենքը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական ծուղակի մեջ