03/09/2026

EU – Armenia

ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում որոշելու՝ ինչ արտոնություններ կկորցնի Հայաստանը, եթե ԵՄ-ին անդամակցի. Օվերչուկ

Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միությանը Երևանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը, այդ հարցով Մոսկվայի հետ որևէ շփում չկա:

Այս մասին Արևելյան տնտեսական համաժողովում (ԱՏՀ) լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Ոչ, Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցը Հայաստանի գործն է: Ինչպես որոշեն, այդպես էլ կլինի: Դա նրանց ինքնիշխան իրավունքն է»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:

«Երևանն ինքը կորոշի Եվրոպական Միությանն իր անդամակցության հարցը, իսկ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում որոշելու այն արտոնությունների հետ կապված հարցերը, որոնք Հայաստանը կկորցնի ԵՄ-ի հետ մերձեցման դեպքում»:

Այս մասին Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում նշել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Նա ընդգծել է, որ Հայաստանի ԵՄ անդամակցության հարցը Երևանի անձնական գործն է և ինքնիշխան իրավունքը, Հայաստանում էլ պետք է լուծվի այդ հարցը:

«Իսկ մեր իրավունքն է լուծել այն արտոնությունների հետ կապված հարցերը, որոնք Հայաստանը կկորցնի ԵՄ-ի հետ մերձեցման դեպքում»,- ուշադրություն է հրավիրել Օվերչուկը: