«Սիմուլյանտին տարել են ճիշտ այն տեղը, որտեղ պետք է տանեին, քանի որ որևէ մեկը չպետք է «պլստա»:
Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով Գագիկ Խաչատրյանին պատգարակով տարած ԱԱԾ-ականներին:
«Թող բոլորը տեսնեն և հասկանան՝ ինչ է լինելու կոռուպցիոներների վերջը»,- շեշտել է նա:
Վարչապետը նաև ասել է, որ Խաչատրյանն էլ, ինչպես շատ օլիգարխներ ու մեծահարուստներ, ունեցել է հնարավորություն՝ գնալ ու ասել, որ իր գույքի ինչ-որ մաս ապօրինի ձեռք բերված է, վերադարձնել այն պետությանն ու խուսափել դատական ու իրավական գործընթացներից:
«Իմ անձնական կարծիքն է որպես այնտեղ եղած մարդ, որ Երևան Քրեակատարողական հիմնարկն էլ վատ տեղ չէ՝ փոխարինելու Պալմա դե Մայորկայի կուրորտներին»:
Այս մասին պատասխանելով ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ահռելի ունեցվածքի և հարստության մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին՝ Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀԺ-ի լրագրողը թվարկել է այն գույքերի և ունեցվածքի ցանկը, որն ունի ապօրինի ծագում, ինչին վարչապետը արձագանքել է.
«Կարծում եմ՝ ձեր հարցը և թվարկումը լիարժեք լեգիտիմություն է տալիս բոլոր այն մամուլի հրապարակումներին և կարծիքներին, որ նման աշխատանքային վաստակի տեր մարդուն պետք է շտապ կարգով ուղարկել Պալմա դե Մայորկա՝ վաստակած հանգստի, հակառակ դեպքում կստացվի, որ Հայաստանի Հանրապետությունը սադիստական պետություն է և կտտանքների է ենթարկում այդ մարդուն: Կարծում եմ՝ ցանկացած մարդու մոտ այդ թվարկումներից հետո առաջանում է Խաչատրյանին վաստակած հանգստի ուղարկելու ցանկություն:
Բայց ես իմ անձնական կարծիքն ունեմ որպես այնտեղ եղած մարդ, որ Երևանի Քրեակատարողական հիմնարկն էլ վատ տեղ չէ՝ փոխարինելու Պալմա դե Մայորկայի կուրորտներին»,- հեգնելով պատասխանել է ՀՀ վարչապետը:

Բաց մի թողեք
Քաղաքական աբսուրդի քրոնիկոն
Նոր պաշտոնանկություներ կլինեն
imID համակարգում խափանում է արձանագրվել. Լուսանկար