04/09/2026

EU – Armenia

Դանիան, Գերմանիան, ԵՄ-ի այլ անդամներ պատրաստվում են արտաքսել միգրանտներին երրորդ երկրներ

Դանիան նախատեսում է մինչև 2027 թվականի վերջը սկսել օրինական բնակության իրավունք չունեցող միգրանտներին ուղարկել ԵՄ-ից դուրս գտնվող հատուկ վերադարձի կենտրոն, գրել է Reuters-ը:

Նախաձեռնությունը համատեղ առաջ են մղում Դանիան, Գերմանիան, Ավստրիան, Նիդեռլանդները և Հունաստանը։ ԵՄ հինգ երկրներ պատրաստվում են ստեղծել առաջին նման կենտրոնը՝ համագործակցելով ԵՄ անդամ չհանդիսացող անանուն երկրի հետ։ Կոնկրետ գործընկեր երկիրը դեռևս չի բացահայտվել։

Նախագիծը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանը հունիսին հաստատել էր ԵՄ միգրացիոն քաղաքականության փոփոխությունը։ Նոր կանոնները նպատակ ունեն արագացնել արտաքսումները և թույլ են տալիս ստեղծել միգրանտների կալանքի կենտրոններ ԵՄ-ից դուրս։

Նախաձեռնությունը մտահոգություններ է առաջացրել մարդու իրավունքների պաշտպանների շրջանում։ Եվրոպայի խորհուրդը զգուշացրել է մարդու իրավունքների համար էական ռիսկերի մասին, այդ թվում՝ միգրանտների հանդեպ վատ վերաբերմունքի և կամայական կալանքի մասին։