Finance. yahoo.com-ը գրում է․
Գրիգոր Տեր- Ղազարյանի պատմությունը գործարարի պատմություն է, ում գործունեությունը աստիճանաբար դուրս է եկել տնտեսության մեկ ոլորտի սահմաններից։ Տեխնոլոգիաներից եւ գործարարությունից նա անցել է մետալուրգիային, շինարարությանը, անշարժ գույքին եւ մշակութային նախագծերին։ 2022 թվականին Տեր- Ղազարյանը հիմնադրել է GTB Holdings ընկերությունը, որը միավորում է բիզնեսի մի քանի ուղղություն։ Նրա ընկերության կազմում մտնում են հետեւյալ միավորները՝ GTB Steel, GTB Tower, GTB Development, GTB Anhaght, GTB Proshyan, GTB Construction (GTBuild), ինչպես նաեւ GTB Cascade նախագիծը։ Այսպիսով, GTB Holdings-ն աշխատում է մի քանի ուղղությամբ՝ արդյունաբերական արտադրանք, շինարարություն, անշարժ գույք եւ քաղաքային զարգացում։ Հայաստանի համար, որտեղ ներքին արտադրանքի եւ ենթակառուցվածքների զարգացումը շարունակում է մնալ կարեւոր տնտեսական խնդիր, նման դիվերսիֆիկացիան ունի շատ կարեւոր նշանակություն։
Նախքան GTB Holdings –ի ստեղծումը, Տեր Ղազարյանը զբաղվել է բիզնեսի զարգացմամբ եւ տեխնոլոգիաներով։ Իր կարիերայի սկզբում աշխատել է Xalt LLC ընկերությունում եւ Xter.net ինտերնետ պրովայդերում, իսկ հետո արդեն՝ կապված է եղել տեխնոլոգիական, խորհրդատվական եւ զարգացման նախագծերի հետ։ Այդ փորձառությունը ձեւավորել է արդյունաբերության մեջ ներգրավված գործարարի համար անսովոր մասնագիտական ուղու փորձառություն։ Ծանր արդյունաբերություն եւ շինարարություն Տեր- Ղազարյանը մուտք է գործել ոչ թե ավանդական արտադրական միջավայրից, այլ տեխնոլոգիաների, համակարգային կառավարման եւ գործարարության աշխարհից։ Նրա գործունեության մեջ առանձնահատուկ տեղ գրավում է Seaside Startup Summit –ը։ Տեր- Ղազարյանը կապված է այդ նախագծի հետ սկսած 2016 թվականից, իսկ GTB Holdings ընկերությունը աջակցում է վերջինիս իր գործունեության համատեքստում՝ որպես աջակցություն գործարարության եւ ինովացիաների զարգացմանը։
Seaside Startup Summit-ը իր անցկացման շրջանում հավաքել է գործարարների, ընկերությունների հիմնադիրների, ներդրողների եւ տարբեր երկրներ ներկայացնող մասնագետների, տրամադրելով հայկական ստարտափներին հնարավորություն՝ դուրս գալու ավելի լայն՝ միջազգային ասպարեզ։ Տեր- Ղազարյանը նշում է, որ մասնակցում է այդ ամենին, քանի որ ցանկանում է օգնել սկսնակ գործարարներին։ «Իմ ներդրումը այդ միջոցառմանը, պայմանավորված է նրանց համար ճանապարհ հարթելու ցանկությամբ, ովքեր նոր-նոր են դուրս գալիս շուկա եւ կարիք ունեն աջակցության»։ Նրա կարծիքով, Հայաստանի տնտեսական ապագան կապված է ոչ միայն արդեն եղած ընկերությունների հետ, այլ նաեւ՝ անընդհատ ի հայտ եկող նոր ձեռնարկությունների։
GTB Holdings-ի արդյունաբերական ռազմավարության ամենից նշանակալի դրսեւորումներից մեկը GTB Steel-ն է։ Ձեռնարկությունը գտնվում է Արարատում եւ արտադրում է ամրաններ, որոնք օգտագործվում են շինարարության մեջ։ Ի սկզբանե գործարանը նախատեսվում էր կառուցել Երասխում, սակայն անվտանգային հարցերը, որոնք կապված էին այն բանի հետ, որ բնակավայրը գտնվում է անմիջականորեն սահմանի մոտ, ստիպել են ընկերությանը փոխել պլանները եւ արտադրությունը տեղափոխել Արարատ։ Նախագծի տնտեսական տրամաբանությունը կապված է Հայաստանի՝ ներկրվող շինարարական ամրաններից ունեցած կախվածությունից։ Սեփական արտադրության զարգացումը ներմուծումը ամբողջովին չի փակում, սակայն թույլ է տալիս նվազեցնել պատրաստի արտադրանքի ներմուծման պահանջարկը եւ ապահովում է, որպեսզի Հայաստանը տեղում արտադրի առանցքային շինանյութերի զգալի մասը։ Ներկայումս GTB Steel-ը թողարկում է A500C դասի շինարարական ամրաններ։ Ընկերությունը նաեւ մտադիր է յուրացնել եվրոպական B500A, B500B եւ B500C ստանդարտները։ Ձեռնարկության հայտարարված արտադրական հզորությունը կազմում է տարեկան 112 800 տոննա։ Երեք տարվա ընթացքում ընկերությունը հույս ունի իր արտադրական հզորությունները հասցնելու 225 600 տոննայի։ Համաձայն ընկերության նյութերի, ձեռնարկությունում եւ վերջինիս հետ կապված կառույցներում աշխատում է ավելի քան 1000 մարդ։
GTB Holdings-ը չի սահմանափակվում արդյունաբերության ոլորտում իր ծավալած գործունեությամբ։ Զգալի տեղ են զբաղեցնում քաղաքային զարգացման հետ կապված նախագծերը։ 2025 թվականին GTB Development ընկերությունը շահեց «Կասկադ» համալրի վերանորոգման տենդերը։ Այն, հիշեցնենք, որ Երեւանի առավել հայտնի տեսարժան վայրերից է։ Բազում տարիներ «Կասկադի» վերնամասը մնացել է անավարտ եւ փաստացի եղել Երեւանի անավարտ ամենախոշոր նախագծերից մեկը։ Համաձայն ներկայացված ծրագրի, GTB Development ընկերությունը առաջարկել է ներդնել 20 միլիարդ դրամ, այն դեպքում, երբ անհրաժեշտ ներդրումների սահմանված նվազագույն շեմը կազմել է 13 միլիարդ դրամ։Հավելյալ 10,449 միլիարդ դրամը հողատարածքի կատաստրային արժեքն է կազմում։ Վերանորոգման նախագիծը ենթադրում է մշակութային համալիրի ստեղծում, որը կունենա մոտ 30 հազար քառ․ մետր մակերես։ Վերջինիս կազմում լինելու է համերգասրահ՝ մոտ 1000 հոգանոց հանդիսատես տեղավորելու հնարավորությամբ, ժամանակակից արվեստի թանգարան, պետական արարողությունների համար նախատեսված շենք եւ հանրային տարածք։
Ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցում է 385 միլիոն դոլարը։ Նախագծի յուրահատկությունը կայանում է նրանում, որ «Կասկադը» ոչ թե հերթական նախագիծ է, այլ Երեւանի մշակութային պատկերի մի մասը, որը կապված է տուրիզմի եւ մայրաքաղաքի հասարակական կյանքի հետ։ Դրա համար էլ նախագծի հաջողությունը կախված է լինելու ոչ միայն ներդրումների ծավալից ու շինարարության որակից, այլ նաեւ՝ տարածքի հանրային եւ մշակութային արժեքը պահպանելու կարողությունից։
GTB Development-ի ծավալած գործունեության ուղղություններից մեկն էլ մշակույթն է։ Ընկերությունը դարձել է Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր գործընկերը։ Այդ գործընկերությունը միտված է դասական երաժշտությանը, մշակութային նախագծերին աջակցելուն եւ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները միջազգային բեմերում առաջ մղելուն։
GTB Holdings-ի համար այդ գործունեությունը հանդիսանում է ավելի լայն կոնցեպցիայի մի մաս, որի շրջանակում բիզնես ներդրումները դիտարկվում են ոչ միայն որպես տնտեսական գործիք, այլ նաեւ որպես հնարավորություն մասնակցելու երկրի մշակութային կյանքի զարգացմանը։ Մասնավոր բիզնեսի կողմից մշակութային հաստատությունների աջակցությունը թույլ է տալիս ընդլայնել նախագծերն ու բարձրացնել հայկական մշակույթի միջազգային ճանաչվածությունը։ Սակայն նմանատիպ նախագծերը ենթադրում են հանրային բարձր պատասխանատվության մակարդակ, քանի որ շոշափում են այնպիսի զգայուն հարցեր, ինչպիսիք են մշակութային ժառանգությունը, ինքնությունն ու հանրային տարածքը։
Գրիգոր Տեր- Ղազարյանի գործունեությունը ստարտափների, մետալուրգիայի, շինարարության եւ մշակույթի ոլորտներում ցույց է տալիս ձգտումը՝ ստեղծելու ընկերություններ եւ նախագծեր, որոնք կապված կլինեն Հայաստանի երկարատեւ ենթակառուցվածքային պահանջմունքների հետ։ Առավել վառ կերպով գործարար ուղղվածությունը դրսեւորվում է Seaside Startup Summit-ի միջոցով, որի հետ Տեր ճՂազարյանը համագործակցում է սկսած 2016 թվականից։ Համաժողովը միավորում է ընկերությունների հիմնադիրների, ներդրողների, ուսուցանող մասնագետների եւ փորձագետների՝ տարբեր երկրներից եւ ստեղծում է հայկական եւ ռեգիոնալ ստարտափների համար հնարավորություններ՝ զարգացման եւ միջազգային շփումների համար։
Մետալուրգիական արտադրությունը պահանջում է բավարար հզորություններ, որակական ստանդարտների պահպանում եւ մատակարարումների հուսալի շղթաների առկայություն։ Շինարարական նախագծերը պահանջում են զգալի կապիտալի առակություն եւ մեծածավալ պլանների իրականացման կարողություն։ Մշակութային նախաձեռնությունները իրենց հերթին՝ կածված են հանրային վստահությունից եւ մշակութային ժառանգության հանդեպ ունեցած երկարաժամկետ վստահությունից։ Դրա համար էլ լուրջ փորձություն է GTB Holdings-ի համար արագ աճն ու բիզնեսի զարգացումը վերափոխել ու դարձնել նախագծերի կայուն եւ արդյունավետ իրականացում։ Եթե ընկերությունը կարողանա այս փորձությունը հաղթահարել, ապա Գրիգոր Տեր -Ղազարյանի պատմությունը ընկալվելու է, ոչ միայն լինելու է, եւս մեկ բիզնեսի ստեղծման պատմություն, այլ պատմություն, որը գործարարությունը, արդյունաբերական արտադրանքն ու քաղաքային զարգացումը միավորելու փորձ է՝ հանուն Հայաստանի տնտեսական զարգացման։

Բաց մի թողեք
Մանրամասներ՝ ինչ պայմաններում են ապրում հայ գերիները Բաքվում
Արևելյան քծնանք, կամ ինչ է ասել Բաքվի բռնապետը Իտալիայի վարչապետին․ Լուսանկար
Թրամփը կիսվել է Հայաստանի մասին հոդվածով