ԱՄՆ-ն համոզել է Հայաստանին համաձայնության գնալ Ադրբեջանի հետ՝ խոստանալով վաճառել Nvidia-ի չիպեր։
Այս մասին գրում է The Wall Street Journal–ը (WSJ)։
Հղում անելով բանակցությունների մասնակիցների շրջանում իր աղբյուրներին` լրատվամիջոցը պնդում է, որ Երևանի համար խթաններից մեկը դարձել են Հրազդանում Firebird տվյալների կենտրոնի համար չիպեր ձեռք բերելու ընդլայնված թույլտվությունները։
Ամերիկացի բանակցողները համարել են, որ Հայաստանն ավելի մեծ հավանականությամբ կհամաձայնի խաղաղ կարգավորմանը, եթե նրան առաջարկվեն ավելի սերտ տնտեսական կապեր ԱՄՆ-ի հետ։
«Firebird նախագծի մշակողները ակնկալում են մինչև հաջորդ տարվա վերջ տվյալների կենտրոնում տեղակայել Nvidia Grace Blackwell և Vera Rubin 70 հազար նորագույն արհեստական բանականության (ԱԲ) սերվերներ»,– հավելել է The Wall Street Journal-ը։
Այս տեղեկությունը հրատարակությանը փաստացիորեն հաստատել է նաև Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քրիստինա Քվինը՝ հայտարարելով, որ Nvidia ընկերությունն այս գլուխկոտրուկի շատ կարևոր դետալ էր։

Բաց մի թողեք
«Երևան» երկաթուղային կայարանում բացվել է Tour Expo 2026 ցուցահանդեսը. Լուսանկարներ
Ի՞նչ է պատմում «Cipriani»-ի սեփականատիրոջ այցը Երևան. Լուսանկար
Ուկրաինային տված գումարները հետ են պահանջելու Եվրոպայից