Իսրայելում, Գալիլիական ծովի ափին հայտնաբերվել է Նոր Կտակարանի ժամանակների հին նավահանգիստ։ Մասնագետները նավահանգիստը կապում են Կափառնաում բնակավայրի հետ։
Վերջինս Նոր Կտակարանում հիշատակված քաղաք է, որը կարեւոր նշանակություն է ունեցել Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի համար։ Այս մասին հայտնում է Daily Star պարբերականը։ Լճի ջրի մակարդակի իջնելու հետեւանքով հայտնվել են հին նավակայանի հետքերը, որոնք պատրաստված են եղել խոշոր քարաբեկորներից։
Մասնագետները կարծում են, որ նավակայանը օգտագործել են տեղի ձկնորսները, իսկ նավահանգիստը կարողացել է ընդունել նավեր, որոնք շրջանի բնակիչներն օգտագործել են ՄԹ 1-ին դարում։ Ինչպես արդեն նշեցինք, Կափառնաումը բազմաթիվ անգամներ է հիշատակվել քրիստոնեական Սուրբ Գրքի Նոր Կտակարանում։
Հնագետները չեն պնդում, որ նոր բացահայտված նավակայանում Հիսուս Քրիստոսը երբեւէ եղել է։ Հայտնաբերված նավակայանը, ամեն դեպքում կարեւոր է այն առումով, որ տեղեկություններ է փոխանցում, թե ինչպիսի կառուցվածք են ունեցել հեռավոր այդ ժամանակներում նավահանգստային ենթակառուցվածքները եւ ինչպիսին է եղել Գալիլիայի բնակչության ամենօրյա կյանքն ու կենցաղը՝ մոտ 2 հազար տարի առաջ։


Բաց մի թողեք
Բաքուն անցել է բացահայտ թշնամանքի․ տասնյակ թուրք հայտնիների մուտքն արգելված է
«Անընդունելի և նույնիսկ հիմար մեկնաբանություններ»․ ո՞ւմ նկատի ունի Մակրոնը
Ֆրանսիան խոստանում է իրականացնել անվտանգության «լայնածավալ» գործողություն՝ ներգրավելով զինված ուժերին՝ կապված հանգստյան օրերին սպասվող բողոքի ցույցերի հետ