Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն մերժել է Մոլդովայում Ռուսաստանի Դաշնության կողմից նշանակված դեսպան Օլեգ Օզերովի մեղադրանքները, որոնց համաձայն՝ Արևմուտքը Մոլդովային պատրաստում Ռուսաստանի հետ պատերազմի։
«Ես կարծում եմ, որ աշխարհի այս հատվածում միակ և ամենավտանգավոր պետությունը Ռուսաստանի Դաշնությունն է, որը ոչնչացումից բացի ոչինչ չի բերում, ներխուժում է, սպանում, ավերում քաղաքներ, ռմբակոծում գյուղեր և այլն», – ասել է Գրոսուն։
Նշենք, որ Մոլդովայում ՌԴ-ի կողմից նշանակված դեսպան Օլեգ Օզերովը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ արևմտյան երկրները զինում են Մոլդովային և պատրաստում նրան Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության՝ պնդելով, որ իրավիճակը նման է Ուկրաինայում ստեղծված իրավիճակին։


Բաց մի թողեք
Էյ, Իլոն, մեծ մարդ, դու նորից քաղաքականությո՞ւն ես խաղում քո արտադրանքի հետ․ Լեհաստանի ԱԳ նախարար
Սկանդալային վարքագծով ԱՄՆ դեսպանը հրաժարական կտա. Լուսանկար
ԵՄ-ն կպահանջի պաղեստինյան ընտրություններ անցկացնել «2027-ի սկզբին»