ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Ռուս-Ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունները կարող են վերսկսվել արդեն այս տարվա սեպտեմբերի վերջին։ Սակայն կրակի դադարեցման համար պայմաններ ամեն դեպքում չեն ստեղծված լինի մինչեւ գարուն։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը՝ The New York Times-ին տված հարցազրույցում։ «Բանակցությունները ինչ-որ բանի ուշ թե շուտ կհանգեցնեն։ Հնարավոր չէ ամբողջ կյանքում պատերազմել»,- ասել է ուկրաինացի բարձրաստիճան ներկայացուցիչը։
Բուդանովը մանրամասնել է, որ սպասվում է, որ բանակցությունները կվերսկսվեն Ռուսաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններից հետո՝ ԱՄՆ-ում կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից մի քանի շաբաթ առաջ ժամանակահատվածում։ Բանակցությունների նոր փուլի մեկնարկը կարող է ազդարարվել ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդներ Սթիվ Վիթքոֆի եւ Ջարեդ Քուշների՝ Կիեւ կատարելիք այցով։

Բաց մի թողեք
Սլովակիայի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին. Լուսանկար
ԱՄՆ հետախուզությունը տեղեկացել է Իրանի կողմից հակամարտությունը շարունակելու ծրագրերի մասին. NYT
Գերմանիան և Ռուսաստանը պահպանում են ընդհանուր դիվանագիտական շփումները