05/09/2026

EU – Armenia

Փաշինյանը ցուցակ է կազմում

Նիկոլ Փաշինյանն այժմ զբաղված է աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրվելիք համայնքապետերի թեկնածուների, ցուցակներում ընդգրկվելիք ավագանու անդամների ընտրությամբ։

«Հրապարակ» թերթը գրել է․ Մեր տեղեկություններով՝ ՔՊ վարչության նիստերի ժամանակ այս հարցն էլ են քննարկելու:

Ավելի շուտ` Փաշինյանը որոշելու է, վարչությունը դակելու է նրա որոշումները` ներկուսակցական դեմոկրատիայի քողը պահպանելու նպատակով: Նախնական տեղեկություններով, ընտրական համայնքների կուսակցական կառույցներին հանձնարարվել է առնվազն մի քանի մրցունակ թեկնածու ներկայացնել վարչության դատին, որպեսզի հասկանան, թե ով է ամենաանցողիկը, ըստ այդմ էլ՝ կազմեն ցուցակները։