Հոկտեմբեր-նոյեմբերին ՏԻՄ ընտրություններ են կայանալու նաեւ Շիրակի մարզի Ամասիա, Ախուրյան, Աշոցք եւ Արթիկ համայնքներում: Անի համայնքում ՏԻՄ ընտրություն եղել է 2023-ին, Գյումրիում` 2025-ին։
«Հրապարակ» թերթը գրում է. ՏԻՄ առաջիկա ընտրություններին այս չորս համայնքում ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել: Օրինակ, Արթիկում ավագանու թեկնածուների նկատմամբ` անձնագրայինից տեղեկանքներ ստանալուց անմիջապես հետո, ճնշումներ են սկսվել:
Մարդկանց վախեցրել են, թե աշխատանքը կկորցնեն, ընտանիքի օրվա հաց չեն կարողանա վաստակել եւ այլն։ Վարչական ռեսուրսը կենտրոնացրել են ընդդիմադիրներին ճնշելու վրա, ընդհուպ մինչեւ անգամ սոցցանցերում ընդդիմադիրների հրապարակումների տակ լայքողներին են ճնշում։
Այնուամենայնիվ, Արթիկում ընդդիմությունը հաղթելու շանսեր ունի։ Մյուս համայնքներում ընդդիմությունը ներկայացված չէ` Ախուրյանում չի առաջադրվել, միայն ՔՊ-ն է առաջադրվել: Ամասիան, որը մեծ համայնք է, ու որտեղ նոյեմբերին են ընտրությունները, ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն նախկին հանրապետականն է:
Արթիկում առաջադրվել է նախկին հանրապետական Մխիթար Վարագյանը, որը մասնակցում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությամբ: Առաջադրվել են նաեւ «Ապրելու երկիրը»` թեկնածուն Արթուր Աստոյանն է, եւ «Հայրենիքը»` թեկնածուն Լեւոն Վահրադյանն է:
Արթիկում ընդդիմությունը հնարավորություն ունի հաղթելու, քանի որ, ի տարբերություն նախկին ընտրությունների, ՔՊ ցուցակը գլխավորող Անանիկ Ոսկանյանին նախկինում աջակցած եւ համայնքապետ դարձրած ուժերն այս տարի մասնակցելու հայտ չեն ներկայացրել, իսկ ընտրություններին մասնակցող ուժերն ասում են` «երկրաշարժ էլ լինի», ՔՊ-ին չեն միանա։


Բաց մի թողեք
Ֆիրդուսից մինչև… կանեփի դաշտեր. Մեկ մարդ՝ տարբեր անուններով․ ով է Էդուարդ Մելիքյանը
Երկու անշարժ գույք, LAND ROVER, 12.8 միլիոն դրամ եկամուտ, 158.5 միլիոնի վարկեր․ ինչ ունեցվածք ունի Նորք-Մարաշի ղեկավարը․ Լուսանկար
Ուշագրավ միջադեպ՝ ԱԺ-ի մուտքի մոտ. Մինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներով