Հայ-ռուսական հարաբերությունները կարծես վերադառնում են կառուցողական փուլ, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն «զադնի է դնում» մի շարք հարցերում, այլեւ իշխանականներն ակտիվ ներգրավվում են ռուսական հարթակների եւ կառույցների աշխատանքներում։
«Հրապարակ» թերթը գրում է. Տեղեկացանք, որ երեկ ԱՊՀ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Ուշագրավ է, որ նա նախորդ գումարման խորհրդարանում ղեկավարում էր ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովը, այժմ այն Վիլեն Գաբրիելյանն է նախագահում` ՔՊ վարչության որոշմամբ։
ՔՊ կուսակցության ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովն էլ ընտրվել Է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի ղեկավար:

Բաց մի թողեք
Չարյաց մեծագույնի վրա են կանգ առել… հայերեն թարգմանենք Փաշինյանի «խորամանկերենը»․ Քարտեզ
Հայի կարճատեսություն
Ինչու է Լուսինե Բադալյանի մուտքը ՌԴ արգելվել