Մինչ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր է՝ արդարացնում է հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիայի հարցում իր հետքայլը՝ նշելով, թե իրենք ի սկզբանե խնդիր չեն ունեցել ռուսական կոնցեսիայի հետ կապված` «ուղղակի մեր խնդիրն է, որ մեր երկաթուղին պետք է լինի մրցունակ», պաշտոնական Մոսկվան հերթական անգամ նրան «բռնում» է ստախոսության մեջ։
ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը երեկ հայտարարել է, որ Հայաստանի վարչապետը Բիշկեքում վերջին հանդիպմանը մերժել է Ախուրիկ-Գյումրի-Երասխ եւ Երասխ- Սադարակ հատվածները վերականգնելու Պուտինի առաջարկը։
Փաշինյանը 2026 թ. մայիսին հայտարարել էր, որ Հայաստանը ցանկանում է փոխել երկաթուղու կոնցեսիոն կառավարման տրամաբանությունը, որպեսզի պատժամիջոցային խոչընդոտները խնդիր չդառնան երկրի երկաթուղային համակարգի զարգացման համար։ Պարզ ասած՝ Արեւմուտքն էր նման պահանջ առաջ քաշում։

Բաց մի թողեք
Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին
Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը
Երբ ջնջվում է … ոգին