ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ աշխարհի ցանկացած երկիր կարող է դառնալ «գունավոր հեղափոխությունների» զոհ։
«Արևմուտքի աշխարհաքաղաքական էքսպանսիայի և նրա կողմից կազմակերպվող գունավոր հեղափոխությունների զոհ կարող է դառնալ աշխարհի ցանկացած երկիր, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայում մեր գործընկերները»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի՝ Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի անվտանգության հարցերով համաժողովի լիագումար նիստում։
«Մեր մի շարք հարևան երկրների նկատմամբ արդեն իսկ նման փորձեր են ձեռնարկվել, որոնք հաջողվել է կանխել»,- հավելել է նա։

Բաց մի թողեք
Ժամկետն անց ապրանքից մինչև չթույլատրված. «Էվրիկա» առևտրային ցանցում հայտնաբերվել է 39 վարչական իրավախախտում
«Անընդհատ նոր պահանջներ և անորոշ հեռանկար»
Կոկորդիլոսագետ, պարոդիաների հերոս, նույն ինքը՝ Վեդիի պատվավոր քաղաքացի