16/10/2026

EU – Armenia

Առանց Զելենսկու․ Թրամփն անցել է լուրջ «գրոհի»

Ուկրաինայում հակամարտության կողմերը կհասնեն կարգավորման, բայց արդեն առանց Զելենսկու, հայտարարել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը:

«Ես Զելենսկու մեծ երկրպագու չեմ։ Նրանք (իշխանությունները) ավերեցին Ուկրաինան», – ասել է նա NewsMax-ին տված հարցազրույցում։

Թրամփը նշելէ, որ Զելենսկու հետ ավելի դժվար է պայմանավորվել, քան Պուտինի հետ և Ուկրաինայի առաջնորդին համեմատել է 19-րդ դարի թափառական կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետ (համարում են ժամանակակից շոու-բիզնեսի և ագրեսիվ PR-ի հիմնադիրներից մեկը, նա հայտնի է «հանդիսատեսին շոու է պետք» բանաձևով- խմբ.)։

ԱՄՆ նախագահը «այլանդակություն» է անվանել Կիևի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանին՝ հակառակ ԱՄՆ-ի խնդրանքների: Նաընդգծել է, որ Ուկրաինան պետք է ընտրություններ անցկացնի։

«Զելենսկին այն մարդը չէ, ում հետ մենք պետք է գործ ունենանք։ Նա ասումէ, որ ցանկանում է կարգավորում, բայց դա այդպես չէ»,- ասել Է Թրամփը։

The NewYorkTimes-ը գրում է, որ Վենսը, Քուշները և Ուիտկոֆը վերջին ամիսներին բազմիցս դիմել են Զելենսկուն ՝ խնդրելով չհարձակվել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա։