Ալբանիայում ցուցարարները ներխուժել են Էկոնոմիկայի նախարարության շենք՝ ավերածություններ գործելով դրա գրասենյակներում։
Բողոքի ցույցի մասնակիցները, ըստ լուրերի, սկսել են հեռացնել կահույքն ու սարքավորումները։ Լրատվական գործակալության տվյալներով՝ ցուցարարները կոտրել են նաև Ալբանիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի պատուհանները։։
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ուսանող ցուցարարների և ոստիկանության միջև բախումները շարունակվել են արդեն երրորդ օրն անընդմեջ, իր հերթին հայտնել է Associated Press-ը։
Հինգշաբթի օրը երիտասարդները քարեր են նետել Կրթության նախարարության դիմաց հերթապահող ոստիկանական պատնեշների վրա։ Ուժայինները պատասխանել են արցունքաբեր գազով և ջրցան մեքենաներով․ մի քանի ցուցարարներ ձերբակալվել են։
Կրթական բարեփոխումներ պահանջող ուսանողները միացել են «Ֆլամինգո շարժմանը»։ Դրա մասնակիցները պահանջում են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը և բողոքում են երկրի հարավում գտնվող էլիտար հանգստավայրի դեմ, որը կապված է Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների ներդրումային ընկերության հետ։
Հոկտեմբերի 15-ին դպրոցականները նույնպես միացել են Տիրանայի կենտրոնում տեղի ունեցած հազարավոր մարդկանց մասնակցությամբ երթին։
Ռաման հինգշաբթի օրը տեսաուղերձ է ձայնագրել այրված քոլեջի շենքի ֆոնին։ Նա մեղադրել է քաղաքական հակառակորդներին բռնություն հրահրելու մեջ և խոստացել է մնալ պաշտոնում՝ Ալբանիայի դեպի Եվրամիություն ուղին շարունակելու համար։ Վարչապետը հայտարարել է. «Ոչ ոք չի կարող Ալբանիան կոկորդից բռնել։ Ամեն ոք, ով կարծում է, որ օրենքը իր վրա չի տարածվում, սխալվում է»։


Բաց մի թողեք
«Ոչ մի տրամաբանություն». Ֆինլանդիան քննադատում է Թրամփին՝ Ուկրաինայի դեմ Պուտինի կողմն անցնելու համար
Մելոնին զգուշացնում է ԵՄ բյուջեի շուրջ շտապողականությամբ համաձայնության գալու վտանգների մասին
ԵՄ առաջնորդները հավաքվել են քննարկելու էներգետիկ ճգնաժամը, Չինաստանը և բյուջեն