«Նախօրեին իշխանական պատգամավոր Լուսինե Բադալյանը տեղեկացրեց, որ իրեն թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան: Բայց թե ինչու` իրեն հայտնի չէ։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Տեղեկացանք, որ Լուլուն միակը չէ, որի մուտքը ՌԴ արգելափակված է: ՀՀ իշխանության եւ նրա աջակից ՀԿ սեկտորի ներկայացուցիչներից կազմված մոտ 1500 անուն ընդգրկող սեւ ցուցակ կա, որոնց մուտքն արգելված է Ռուսաստան։
Նրանց թվում են նաեւ գործարար Խաչատուր Սուքիասյանը, նախկին պատգամավորներ Մարինա Ղազարյանը, Գագիկ Մելքոնյանը, Հասմիկ Հակոբյանը, Ծովինար Վարդանյանը եւ այլք։
Թվարկված բոլոր անձինք տարբեր ժամանակներում հակառուսական հրապարակային հայտարարություններ են արել եւ այդ պատճառով զրկվել մուտքի իրավունքից»։

Բաց մի թողեք
Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին
Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը
Երբ ջնջվում է … ոգին