ՔՊ-ական նախկին պատգամավորները, որոնք այս գումարման Ազգային ժողովի պատգամավորներ չդարձան, դուրս մնացին անցողիկ տեղերից, բառի բուն իմաստով՝ անտերության են մատնվել, բացառությամբ` մեկ-երկուսի։
«Հրապարակ» թերթը գրել է. Նրանք նոր զբաղմունք չունեն, սպասողական վիճակում են, հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանը կհիշի իրենց մասին եւ մի տեղ կտեղավորի:
Մեր աղբյուրի խոսքով, Փաշինյանն էլ չի շտապում` նոր փորձությունների է ենթարկելու նրանց, ստուգելու է հավատարմության աստիճանն ու ծառայելու եռանդը, հետո նոր միայն երդվյալ նիկոլականներին գործի կտեղավորի։ Իսկ ովքեր ինչ-որ աշխատանք են գտել, բացառապես անձնական կապերով են դրան հասել։
Ջուլիետա Ազարյանը Տիգրան Ավինյանի խոսնակ է նշանակվել, Էմմա Պալյանը՝ Ալեն Սիմոնյանի օգնական եւ այնքան էր ոգեւորվել, որ մի հիացական դիֆերամբ ձոնել նոր շեֆին։

Բաց մի թողեք
Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. Լուսանկար
Խաբելու նոր սցենարներ են մտածում
Ֆենոմենալ երեւույթ