18/10/2026

EU – Armenia

Վրաերթ՝ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ. Լուսանկար

Հոկտեմբերի 17-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 17։20-ի սահմաններում Աբովյան փողոցում՝ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, 42-ամյա Սոս Ս․-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։