18/10/2026

EU – Armenia

Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ ձերբակալվածների թիվն անցել է հազարը. Լուսանկար

Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 1200-ի, ցուցարարների հետ բախումների ժամանակ վիրավորվել է 150 ոստիկան և ժանդարմերիա, հայտարարել է վարչապետ Սեբաստիան Լեկորնուն։

Շաբաթ օրը Ֆրանսիայում տեղի ունեցան լայնածավալ բողոքի ցույցեր՝ ընդդեմ կենսապահովման ծախսերի բարձրացման և գների աճի։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ մասնակցել է 550,000 մարդ, որոնցից 110,000-ը՝ Փարիզում։

Լիմոժ քաղաքում այրվում և փլուզվում է 143 տարվա պատմություն ունեցող շենքը՝ «ֆրանսիացի դպրոցականների խաղաղ ցույցերի» ընթացքում։

Անկարգությունների մասշտաբն այնքան է մեծացել, որ ոստիկանությունը պարզապես ի վիճակի չէ կարգուկանոնը վերականգնել կամ որևէ բան։ Քաղաքներն ալեկոծվում են, պատմական քրիստոնեական հուշարձանները՝ «հիջաբներով» են պատվում։

«Դպրոցականները», այսինքն՝ ֆրանսիացիների նոր սերունդը, հասել է այն տարիքին, երբ երեխաները բողոքում են սեփական ծնողների դեմ։ Երբ ուսուցչին դարձրել են ձերբակալման ու հանրային պարսավանքի թիրախ: Երբ ոստիկանը կարող է միջամտել ծնողի կամ ուսուցչի դաստիարակչական աշխատանքներին: Ամեն ինչ՝ ճիշտ «ըստ դասագրքի»։
Ըստ մի շարք աղբյուրների, թալանվել և ավիրվում են հանրային, պատմական ու կրոնական նշանակության օբյեկտներ: Իսկ «դպրոցականների» ալիքի տակ փողոց դուրս եկած միգրանտներն ու արմատականները, ըստ որոշ աղբյուրների՝ ծեծի են ենթարկում բնիկ ֆրանսիացիներին և սպառնում են հրկիզել տաճարը։

Ամեն ինչ՝ ըստ ծայրահեղ լիբերալիզմի և ժամանակակից գլոբալիզմի պահանջների: Երբ տարերային ազատության աստիճանն ու անվերահսկելի դեմոգրաֆիան վերածվում են անդաստիարակության, անգրագիտության, անհանդուրժողականության ու ամենաթողության…

Հենց ներգաղթյալների երկրորդ ու երրորդ սերունդներն են քանդում հին Ֆրանսիան։ Կարծում եմ, որ շուտով Ֆրանսիայի խոշոր քաղաքներ բանակ կմտցնեն, որպեսզի կարողանան հանդարտեցնել օրեր շարունակվող անկարգությունների ալիքը։

Իսկ 2027թ. ապրիլին կայանալիք նախագահական ընտրությունները ցույց կտան, թե ում կընտրեն իրական ֆրանսիացիները։

Ժողովրդագրությունը կատակ բան չէ։ Այս և նմանատիպ անկարգությունների ալիքները սպառնում են եվրոպական մի շարք պետությունների: Միթե այս ամենը տեսնող Նիկոլին ու նրան հավանող փոքրիկ ընտրազանգվածին թվում է, թե Հայաստան գալիք ադրբեջանցիները խաղաղ ու բարեկամաբար են իրենց պահելու:

Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ ձերբակալվածների թիվն անցել է հազարը