19/10/2026

EU – Armenia

Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել. Լուսանկար

Հոկտեմբերի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 03։00-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում Վրաստանի Հանրապետության քաղաքացի Գիորգի Կոբակիձեն իր վարած «MAN» մակնիշի ավտոցիստեռնով բախվել է երկաթե արգելապատնեշներին և կիսակողաշրջված հենվել ժայռին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։

Blog Image