Հոկտեմբերի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 03։00-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում Վրաստանի Հանրապետության քաղաքացի Գիորգի Կոբակիձեն իր վարած «MAN» մակնիշի ավտոցիստեռնով բախվել է երկաթե արգելապատնեշներին և կիսակողաշրջված հենվել ժայռին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։


Բաց մի թողեք
Միլենա Պետրոսյանի ինքնասպան եղած ամուսնու քրոջ նոր բացահայտումները․ Լուսանկար
«Գրիր դիմումդ ու գնա»․ գործատուն կարո՞ղ է ստիպել ազատվել աշխատանքից
2027 թ.-ի հունվարի 1-ից նախատեսվում է բարձրացնել կենսաթոշակները. որքա՞ն կավելանա ձերը՝ կախված ստաժից