Լատվիան չի արգելել Հայաստանից կանաչ թեյի խմբաքանակի ներմուծումը. պարզվել է, որ հայկական արտադրանքի արգելքի մասին տեղեկության մեջ վրիպակ է եղել։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Լատվիայի սննդամթերքի և անասնաբուժական ծառայությունը։
Ավելի վաղ այդ երկրի ԶԼՄ-ները գրել էին, որ Լատվիայում արգելել են Հայաստանից կանաչ թեյի խմբաքանակի ներմուծումը երկրի տարածք՝ դրա մեջ հայտնաբերված պեստիցիդների պատճառով։
Պարզվում է, Լատվիայի սննդի և անասնաբուժության ծառայությունը հաղորդագրությունում սխալ է թույլ տվել` կանաչ թեյն իրականում չինական ծագման է եղել և ներմուծվել Ուզբեկստանից, ոչ թե Հայաստանից։
Ծառայությունն արդեն ուղղել է պաշտոնական հաղորդագրությունը՝ շտկելով թեյի ծագման երկրի վերաբերյալ սխալ տեղեկությունը։

Բաց մի թողեք
Ռուսական յուրաքանչյուր նոր արգելքի գինը կրկին վճարելու է Հայաստանի հարկատուն
Որքա՞ն գումարի ապրանք է այս տարի Հայաստանից արտահանվել Ադրբեջան
Լատվիան կանաչ թեյի խմբաքանակ է արգելափակել Հայաստանից