Փարիզի հանրահայտ Լուվրի թանգարանն այսօր հայտնվել է բողոքի ակցիայի կենտրոնում․ ցուցարարները փակել են թանգարանի մուտքերը՝ աջակցություն հայտնելով Ֆրանսիայում ավագ դպրոցականների շարժմանը։
Թանգարանի մերձակայքում հավաքված մասնակիցները փակել են շենք տանող բոլոր մուտքերը՝ սահմանափակելով այցելուների մուտքը։ Դեպքը տեղի է ունենում Ֆրանսիայում շարունակվող սոցիալական դժգոհությունների ֆոնին, երբ տարբեր խմբեր իրենց բողոքն են արտահայտում կյանքի թանկացման և գնաճի դեմ։
Բողոքի ակցիաները Ֆրանսիայում լայն թափ էին ստացել հոկտեմբերի 17-ից։ Դրանք ուղեկցվել էին ցուցարարների և իրավապահների բախումներով, ինչպես նաև հասարակական կարգի խախտումներով։ Որոշ վայրերում վնասվել ու թալանվել էին առևտրային օբյեկտներ, այրվել՝ ավտոմեքենաներ և հասարակական տրանսպորտի կանգառներ։

Անցյալ շաբաթավերջին Ֆրանսիայում բռնկված անկարգությունների ժամանակ թալանվել կամ վանդալիզմի են ենթարկվել ավելի քան 2000 մանրածախ առևտրի կետեր։
Այս մասին RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ալեն Դի Կրեշենցոն։
Նա նկարագրել է տուժած ձեռնարկատերերի «զայրույթը, շփոթմունքը և հուսահատությունը»՝ հավելելով, որ այսօր առավոտյան հանդիպում կանցկացնի էկոնոմիկայի նախարարության հետ՝ վնասի մասշտաբները քննարկելու համար, որը կարող է կազմել հարյուր միլիոնավոր եվրո։
«Մոտենում է նախաամանորյա շրջանը, որը կազմում է բիզնեսի շրջանառության 40%-ը։ Ոմանց համար սնանկությունը շատ մոտ է», – ասել է Դի Կրեշենցոն։


Բաց մի թողեք
Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականը. Լուսանկար
Պուտինը ցանկանում է Ուկրաինայի հարցով գագաթնաժողով անցկացնել Թրամփի և Սիի հետ, սակայն հրաժարվում է բանակցել Զելենսկու հետ
Ռուսական յուրաքանչյուր նոր արգելքի գինը կրկին վճարելու է Հայաստանի հարկատուն