Հայտնի բլոգեր Միլենա Պետրոսյանի՝ ինքնասպան եղած ամուսնու քույրը՝ Նարինեն այսօր նոր բացահայտումներ է արել: Ինստագրամի իր էջի սթորի բաժնում նա պատմում է, որ այցելել է քննչական կոմիտե, խոսել քննիչի հետ: Իրավապահ մարմնից բացառել են, որ Թաթուլի մոտ կամ մեքենայում զենք է եղել:
«Քննչական կոմիտեում ինձ հստակ ու պարզ ասացին, որ Միլենա Պետրոսյանը, որ եկել է դեպքի վայր, չի իջել մեքենայից, առաջին օգնություն չի ցուցաբերել։ Նա զանգահարել է իր սիրեկանին՝ Արթուրին, որը այս պահին չեմ ասի, թե ում հետ է եկել։ Նա այդ ողջ ընթացքում նստել է մեքենայի մեջ, առաջին օգնություն չի ցուցաբերել։ Ինչո՞ւ»,- ասել է քույրը։
… Նարինեն հայտարարել է, որ հիմա Միլենան գրում է իրեն, հարցնում է, թե ինչո՞ւ է խայտառակ անում իրեն։ «Սա սկիզբն է, ես հասնելու եմ արդարադատություն, ձեզ խայտառակ եմ անելու ամբողջ երկրով մեկ»,- նշել է քույրը։


Բաց մի թողեք
Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել. Լուսանկար
«Գրիր դիմումդ ու գնա»․ գործատուն կարո՞ղ է ստիպել ազատվել աշխատանքից
2027 թ.-ի հունվարի 1-ից նախատեսվում է բարձրացնել կենսաթոշակները. որքա՞ն կավելանա ձերը՝ կախված ստաժից