19/10/2026

EU – Armenia

Որքա՞ն գումարի ապրանք է այս տարի Հայաստանից արտահանվել Ադրբեջան

2026 թվականի ՝ այս պահի դրությամբ Հայաստանից շուրջ 100 հազար դոլարի ապրանք է արտահանվել Ադրբեջան։

Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները` հղում անելով իրենց պետական մաքսային կոմիտեին։

«Հայաստանից ներմուծումը կազմել է 96,5 հազար դոլար, գրեթե ամբողջը բաժին է ընկել սեպտեմբերին»,– ասված է հաղորդագրությունում։

Ադրբեջանը հունվար–սեպտեմբերին Հայաստան է արտահանել 23,45 մլն դոլարի ապրանք: