«Դեկտեմբերի 3-ին Ռուսաստան կատարելիք առաջին այցին ընդառաջ՝ ողջ հոկտեմբերին ու նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը, կարելի է ասել, եվրոպաներից տուն չեկավ եւ իր այցերն էլ հատուկ տեխնոլոգիաներով անձամբ «լուսաբանեց»՝ Թուրքիայից թռցնելով եւ մի քանի երկրով բանանի «շրջագայությունը» ցուցադրելով։
«Հրապարակ» թերթը գրում է. Ոմանց կարծիքով՝ Մոսկվա այցից եւ Պուտինի ներկայացրած «ԵՄ կամ ԵԱՏՄ» վերջնագրից առաջ Նիկոլ Փաշինյանը փորձում է միջազգային սատարում ստանալ կամ գոնե տպավորություն թողնել, որ Պուտինի եւ ԵԱՏՄ առաջնորդների հետ հանդիպմանը այն կիրառի։ Անգամ Թուրքիա մեկնեց՝ COP-ին մասնակցելու, երբ կարող էր չմեկնել, քանի որ Թուրքիան նման մակարդակով չէր մասնակցում Հայաստանի COP-ին։
Բրյուսելում էլ «Եվրանյուզ» հեռուստաընկերության կազմակերպած ԵՄ ոչ իրական գագաթնաժողով-քննարկմանը մասնակցեց։ Բրյուսելից հետո մեկնեց Ֆրանսիա, ապա՝ Դուբլին, Կամբոջա, իսկ օրերս՝ Ռումինիա, որը, ի դեպ, այս ամսվա միակ երկկողմ այցն էր։ Թեեւ փորձագետները կարծում են, որ Ռումինիա է մեկնել՝ ընտրություններն ավելի հմտորեն կեղծելու այդ երկրի նորարարական փորձին ծանոթանալու։


Բաց մի թողեք
Եթովպիայում երկպարով քննարկվել է հիվանդությունների կանխարգելման թեման. ովքեր են մասնակցել ՀՀ-ից
Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծը
Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ