«Կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ եղբոր ուղեկցությամբ բուժօգնության է դիմել 43-ամյա մի տղամարդ, որի վիճակը ծանր է։
Նույն օրը Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարութ, որի շրջանակներում Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 11-ին` ժամը 14-ի սահմաններում, Զեյթունցյան փողոցի բնակիչ 65-ամյա տանտերը պատշգամբում ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել իր փեսային։
65-ամյա տղամարդը նախաքննական մարմնին ներկայացրել է հանցագործության գործիք դանակը։
Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Կատարվում է նախաքննություն։






Բաց մի թողեք
Կենտրոնում կոտրել են գործարարին պատկանող ավտոմեքենայի ապակին և գnղացել պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ․ Լուսանկար
Ողբերգական դեպք, Հրազդան գետում մաhացած հայտնաբերվել է 44-օրյա պատերազմում նաhատակված Գոռ Երմալովյանի քույրը. Լուսանկար
Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխել են