Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների 10 փաթեթ է ստացել Ադրբեջանից։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ գործընթացը բավականին դինամիկ է, և որ երբեմն էառաջընթաց կա, երբեմն` ոչ։
Բաքուն դեռ չի արձագանքել Երևանի՝ համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծելու առաջարկին։ Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ հայկական կողմին անհանգստացնում է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող ապատեղեկատվությունը, թե ՀՀ-ից հրադադարի խախտում է լինում. «Միանշանակ է, որ հայկական կողմից էսկալացիայի որևէ քայլ չի եղել։ Մեզ անհանգստացնում է, որ այդպիսի կեղծ լուրեր են տարածում։ Խնդրին որպես լուծում Ադրբեջանին առաջարկել ենք համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծենք համապատասխան գերատեսչությունների միջև»։
Բաց մի թողեք
Թող ռադները քաշեն, վեր ընկնեն իրենց գործով զբաղվեն, մեր երկրի ներքին գործերին չխառնվեն. Ալեն Սիմոնյան
Սիրի՛ր քո պետությունը, ինչպես ինքդ քեզ. Փաշինյան
Ջարդել, վառել, խափանել ներքին զորքերի տեղակայման վայրերի դարպասները. ինչ էր պլանավորել «Սրբազան պայքար»-ը