Իրավական ոլորտում կտրուկ և հեղափոխական փոփոխությունները ինքնին չեն կարող նպաստել համակարգի բարելավմանն ու հասարակության բարեկեցությանը։
Այս մասին «Հայաստան 2026․ իրավունքի վախճանը» խորագրով քննարկման ժամանակ ասել է փաստաբան Տաթև Սողոյանը։
Նրա խոսքով՝ իրավապահ համակարգի դեպքում առաջնահերթ պետք է պահպանել այն դրական ձեռքբերումները, որոնք արդեն ձևավորվել են, իսկ առկա խնդիրներն ու թերությունները վերացնել աստիճանաբար և զգուշավոր մոտեցմամբ։
Սողոյանի գնահատմամբ՝ վերջին շրջանում հասարակական ընկալումից դուրս են մղվել իրավագիտության հիմնարար մի շարք սկզբունքներ։ Մասնավորապես՝ պատասխանատվության անհատականացման գաղափարը, ինչպես նաև այն մոտեցումը, որ աշխատակցին առանց հիմնավոր պատճառի աշխատանքից ազատելը անընդունելի է։
Փաստաբանի խոսքով՝ դրա փոխարեն ձևավորվել է այլ տրամաբանություն, երբ ենթական ստիպված է պատասխանատվություն կրել ղեկավարի անհամաձայնության կամ անձնական վերաբերմունքի հետևանքով։
Նա ընդգծել է, որ նման իրավիճակը վտանգավոր է իրավական համակարգի համար, քանի որ օրենքով և իրավական սկզբունքներով պայմանավորված պատասխանատվությունը փոխարինվում է ղեկավարի կամայական որոշումից կախված մոտեցմամբ։

Բաց մի թողեք
Հայաստանը վերածվում է մեկ անձի ձեռքում կենտրոնացած համակարգի
Ինքը մեղավոր չի, մեղավորը մենք ենք, մեր հասարակությունն է, որ հանդուրժել է … Լուսանկար
Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Քոչարյանի դուստրը խախտել է լռությունը