31/08/2026

EU – Armenia

Ինչու շնորհավորեց Քոչարյանին ու ինչու չշնորհավորեց Փաշինյանին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորելու, իսկ Նիկոլ Փաշինյանին չշնորհավորելու հանգամանքին։

Գրիգորյանի գնահատմամբ՝ Քոչարյանին ուղղված շնորհավորանքը պայմանավորված է երկու գործիչների միջև տարիների ընթացքում ձևավորված անձնական և քաղաքական սերտ հարաբերություններով։ Նրա խոսքով՝ Պուտինի և Քոչարյանի միջև երկար տարիների համագործակցությունն ու գործընկերային կապերը այդ քայլի պատճառը դարձնում են հասկանալի։

Պատգամավորը միևնույն ժամանակ փորձել է բացատրել նաև Փաշինյանին ուղղված շնորհավորանքի բացակայությունը։ Նրա կարծիքով՝ դրա հիմքում առաջին հերթին Հայաստանի և Ռուսաստանի միջև ներկայումս առկա բարդ հարաբերություններն են, որոնք, ըստ Գրիգորյանի, զգալիորեն սրվել են Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով։

Գրիգորյանի գնահատմամբ՝ իրավիճակի վրա ազդեցություն է ունեցել նաև Փաշինյանի քաղաքական լեգիտիմության վերաբերյալ հարցերը։ Նա պնդում է, որ ընտրական գործընթացն ուղեկցվել է բազմաթիվ խախտումներով, ինչի հետևանքով իշխանության ձևավորման գործընթացի նկատմամբ առաջացել են լուրջ կասկածներ։