Օգոստոսի 30-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 22:05-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 56 կմ հատվածում՝ Գագարին բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի բեռնատարը։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով «Տոյոտա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։


Բաց մի թողեք
«Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Chevrolet»-ն դուրս է եկել ճանապարհից, մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոց․ Լուսանկար
Արտակարգ դեպք՝ Երևանում, էլիտար շենքի 7 մետր բարձրությունից տղամարդ է վայր ընկել
Սարալանջի պողոտայում բախվել է 4 մեքենա. Լուսանկար