03/09/2026

EU – Armenia

ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով

ՌԴ ԱԳ նախարարն ասել է, որ Եվրամիությունը սեփական քաղաքականության պատճառով կորցնում է տնտեսական առավելությունները․ միևնույն ժամանակ, Հայաստանն ու Սերբիան շարունակում են ձգտել անդամակցել միությանը:

Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը «շատ շուտով» կվերանա, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Արևելյան տնտեսական համաժողովի (ԱՏՀ) ընթացքում, փոխանցում է TASS-ը։Նախարարի կարծիքով՝ Եվրամիությունը կորցնում է իր տնտեսական առավելությունները, սակայն որոշ երկրներ դեռ շարունակում են ձգտել միության անդամ դառնալ։

«Տնտեսապես Եվրամիությունը, բազմաթիվ գործոնների, այդ թվում՝ իր անհեռատեսության, եթե չասենք՝ հիմարության, հետևանքով կորցնում է իր առավելությունները», — ասել է Լավրովը։