Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան սկսում է Ռուսաստանի օդային տարածքի արգելափակման օպերացիան։
Նա նաեւ ասել է, որ Ռուսաստանի օդային տարածքն այլեւս անվտանգ չէ թռիչքների համար եւ ավիաընկերությունները եւ ապահովագրական ընկերությունները պետք է դա հաշվի առնեն։
Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան էլ հայտարարել է, որ Կիեւը պաշտոնապես դիմել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը՝ ICAO-ը, տեղեկացնելով այն մասին, որ ռուսական երկինքն այլեւս անվտանգ չէ ավիաթռիչքների իրականացման համար, քանի որ Ուկրաինան ռուսական երկնքի արգելափակում է իրականացնելու։
Չինաստանը կոչ է արել ուկրաինական հակամարտության կողմերին պահպանել զսպվածություն և աշխատել իրադրության արագ կարգավորման ուղղությամբ։
Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը՝ մեկնաբանելով Ուկրաինայի կողմից Ռուսաստանի օդային տարածքը փակելու սպառնալիքները։
«Երկխոսությունն ու բանակցություններն ուկրաինական ճգնաժամից դուրս գալու միակ հնարավոր ելքն են։ Չինաստանը կոչ է անում բոլոր կողմերին պահպանել սառնասրտություն և զսպվածություն»,- ասել է դիվանագետը։
Սեպտեմբերի 1-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական երկինքը «փաստացի կփակվի»։ Նա զգուշացրել է, որ այն «կդառնա ոչ անվտանգ՝ անօդաչու թռչող սարքերի հայտնվելու պատճառով»:

Բաց մի թողեք
Բարդելայի միջազգային բլիցը ակնարկում է Ֆրանսիայի ծայրահեղ աջ առաջնորդի նոր դերի մասին
Պեդրո Սանչեսի Սեուտայի ճգնաժամը շատ ավելի է սրվել
Ծայրահեղ աջ առաջնորդը, որը գերմանացիներին մղում է մոռանալ նացիստական անցյալը