03/09/2026

EU – Armenia

Նախագահի խորթ դուստրը մոր ճանապարհով է գնում. Լուսանկար

Ֆրանսիայի նախագահի կնոջ` Բրիժիթ Մակրոնի դուստրը՝ Թիֆանի Օզյերը, ըստ էության, հետեւել է մոր օրինակին՝ սիրավեպ սկսելով իրենից քսան տարի փոքր ուսանողի հետ։

Հիշեցնենք, որ Թիֆանին ներկայումս 42 տարեկան է։ Սիրեցյալը՝ Անտուան Լեքմոնթը՝ 22 տարեկան։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Զույգը ծանոթացել է Լե-Տուկեիում, որտեղ Լեքմոնթը աշխատել է որպես մարզիչ։

Հոդվածում ասվում է, որ Թիֆանիի սիրավեպը հիշեցնում է Առաջին տիկին Բրիժիթ Մակրոնի եւ Էմանուել Մակրոնի սիրավեպը։ Հիշեցնենք, որ Բրիժիթ Մակրոնը նախագահ ամուսնուց մեծ է 25 տարով։

Հանդիպել սկսել են, երբ Բրիժիթը դեռ ամուսնացած է եղել։ Թիֆանի Օզյերը իր հարաբերությունները հանրայնացրել է՝ հրապարակելով սոցկայքերում կադրեր Անտուան Լեքմոնթի հետ։

Նախագահի խորթ դուստրը մոր ճանապարհով է գնում