Ավան վարչական շրջանում փողոցային առևտրի դեմ պայքարի շրջայցից հետո, որոշ լրատվամիջոցներ հրապարակումներ են արել, թե իբր քաղաքապետարանի աշխատակիցներն են վաճառողների ապրանքները շուռ տվել գետնին:
«Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան և տեղի ունեցածի վերաբերյալ տեսանյութ հրապարակել:
«Այս փոքրիկ տեսանյութով ուզում եմ ներկայացնել, թե իրականում ով ինչ է արել։
Հիշեցում՝ մայրաքաղաքում փողոցային առևտուրն արգելվում է: Սահմանված է տուգանք, ինչպես նաև ապրանքի առգրավվում»,- գրել է Կոստանյանը։
Բաց մի թողեք
Ռուսաստանից քանի հայ վարորդի են «դեպորտ արել»
Հայաստանի հավաքականը 1։0 հաշվով պարտվեց Իռլանդիայի հավաքականին․ Լուսանկար
Արտակարգ դեպք «Հրազդան» մարզադաշտում, լուսային կայաններից մեկի վրա տղամարդ է բարձրացել․ Լուսանկար