16/10/2026

EU – Armenia

Վերադառնում են կառուցողական փուլ

Հայ-ռուսական հարաբերությունները կարծես վերադառնում են կառուցողական փուլ, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն «զադնի է դնում» մի շարք հարցերում, այլեւ իշխանականներն ակտիվ ներգրավվում են ռուսական հարթակների եւ կառույցների աշխատանքներում։

«Հրապարակ» թերթը գրում է.  Տեղեկացանք, որ երեկ ԱՊՀ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Ուշագրավ է, որ նա նախորդ գումարման խորհրդարանում ղեկավարում էր ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովը, այժմ այն Վիլեն Գաբրիելյանն է նախագահում` ՔՊ վարչության որոշմամբ։

ՔՊ կուսակցության ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովն էլ ընտրվել Է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի ղեկավար: