16/10/2026

EU – Armenia

COP17-ը՝ առանց առաջնորդների՞

Հայաստանում անցկացվող COP17 գագաթնաժողովին եվրոպական երկրների բարձր մակարդակի ներկայացվածությունը, մեղմ ասած, սահմանափակ է։

Եվրամիության անդամ պետություններից ոչ մեկի ղեկավարը չի մասնակցում միջոցառմանը, իսկ Եվրոպական հանձնաժողովը ներկայացված է փոխնախագահի և եվրահանձնակատարի մակարդակով։

Այս ֆոնին առանձնահատուկ ուշադրության է արժանի Հայաստան–ԵՄ հարաբերությունների աննախադեպ մերձեցման մասին պաշտոնական հայտարարությունների և եվրոպական առաջնորդների փաստացի բացակայության հակադրությունը։