19/10/2026

EU – Armenia

Պահանջում է Մակրոնի հրաժարականը․ կհայտարարվի արտակարգ դրություն

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնուն այսօր հրամայել էր դեպարտամենտների ղեկավարներին պարետային ժամ սահմանել մի քանի շրջաններում՝ անկարգությունների պատճառով։

«Ներքին գործերի նախարարությունը հետագայում կկազմի քարտեզ, թե որտեղ կկիրառվի այս ռեժիմը։ Նպատակն է պաշտպանել ոչ միայն քաղաքացիներին, այլև մանրածախ առևտրի կետերը», – հայտարարել է վարչապետը։

Նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում երկրում կարող է հայտարարվել արտակարգ դրություն։

Ֆրանսիական «Ազգային միավորում» աջամետ կուսակցության ղեկավար Ժորդան Բարդելան պահանջել է այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը՝ երկրում նոր թափով բռնկված բողոքի ակցիաների ֆոնին։

«Ակնկալում եմ, որ Մակրոնը ներողություն կխնդրի եւ հրաժարական կտա»,- հայտարարել է Բարդելան։

Նշենք, որ «Ազգային միավորում» կուսակցության ղեկավարներից է նաեւ Մարին Լը Պենը։ Ֆրանսիայում կատարվողը Բարդելան համարել է ստորացում բոլոր ֆրանսիացիների համար եւ նշել, որ այժմ կատարվողը մեկ տասնամյակ տեւած անտաղանդ կառավարման հետեւանքն է, որը բերել է ֆրանսիացիների բարոյական, նյութական եւ ներքին անվտանգային լուրջ թուլացմանը։