«Հայաստանում անհայտ ծագման ծխախոտի անօրինական վաճառքը նոր թափ է ստանում: Դարձյալ անանուն, առանց ակցիզի ծխախոտներ են վաճառվում արդեն օնլայն տիրույթում:
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ նախորդ տարի էր գրել, որ հատկապես գյուղական վայրերում լայն տարածում է ստացել անհայտ ծագման ծխախոտների վաճառքը։ Սակայն մեկ տարի անց էլ, փաստորեն, իրավիճակը չի շտկվել:
Այսպիսով՝ «Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ վաճառքի ամենատարածված կայքերից մեկում՝ List.am-ում, անհայտ ծագման ծխախոտի վաճառքը շարունակվում է: List.am-ում տարածված լուսանկարից երեւում է, որ անհայտ ծագման ծխախոտը, որը, ի դեպ, տեղական արտադրման է, վաճառվում է մեկ բլոկը 2800 դրամով: Ներկայացված լուսանկարներում երեւում է նաեւ, որ ծխախոտի տուփի վրա չկա որեւէ մակնշում: Այսինքն՝ գնորդը չգիտի, թե ինչ է գնում, ինչ որակի, ում կողմից է արտադրված եւ այլն. միայն պարզ է, որ էժան է, ու ծխախոտի տուփ, եւ ոչ ավելին»:
Բաց մի թողեք
Մեղադրանքի հիմքում հին փաստեր են, որոնց մասին Փաշինյանը վաղուց գիտեր
Քասախ գյուղի հյուրատներից մեկից առևանգել են, սպանել, դիակը նետել դաշտում
Հայաստանում այսօր ոչ Սահմանադրություն կա, ոչ Սահմանադրական դատարան․ Բալայան