«Կիրակի օրը Բագրատ սրբազանն ու նրա կողմնակիցներն այցելել էին Գեղարքունիք: Նրանք եղել են Նորատուսում, Գավառում, զրուցել են մարդկանց հետ, շրջել:
«Հրապարակ» թերթը գրում է. Բայց նկատելիորեն քիչ մարդ է եկել սրբազանի հետ հանդիպումներին:
Եվ ամենակարեւորը` Գեղարքունյաց թեմից ոչ ոք չի գնացել սրբազանին ողջունելու` ո՛չ թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը, ո՛չ այլ հոգեւորականներ:
Տեր Պարթեւն այդ օրը` հուլիսի 21-ին, Գավառի Սոցիալ-կրթական կենտրոնում հաշվետու ցուցահանդեսի է մասնակցել, որի ժամանակ ուսումն ավարտող սաներին անձամբ ավարտական վկայականներ է հանձնել` այս շարքային միջոցառումը նախընտրելով սրբազանի հետ հանդիպումից»:
Բաց մի թողեք
Քաղբանտարկյալ Հովհաննես Խուդոյանի նամակը դատախազ Արգամ Դալլաքյանին
2026-ին Փաշինյանը ընտրական փուլ կմտնի սպառված ու առանց ասելիքի
Էդ դու չպիտի ասես՝ ես կանգնե՞մ իմ տնօրենի կողքը, թէ չէ․ ՀԷՑ աշխատողները՝ Նիկոլին